Հռոմեկական կաթոլիկ ծրագրային հավելված – այսպիսի անվանումով application (Confession: A Roman Catholic App), որը նախատեսված է կաթոլիկների` հոգևորականների հետ հանդիպումներ կազմակերպելու և հավատքը ամրացնելու համար: Այս App-ը հավանության է արժանացել ամերիկյան Ֆորթ-Ուեյն-Սաութ-Բենդի հռոմեա-կաթոլիկական եկեղեցու կողմից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ծրագրի հեղինակն է Little iApps ընկերությունը, որոնց ներկայացուցիչների խոսքերով Քարոզ-ի ստեղծմանը օգնել են ԱՄՆ կաթոլիկական համայնքի և այլ կրոնական կազմակերպությունների հոգևոր ծառայողները: Ծրագրի ստեղծումից հետո նրա հետ ծանոթացել է Ֆորթ-Ուեյն-Սաութ-Բենդի թեմի եպիսկոպոս Քեվին ռոադսը, որի կողմից էլ այն հավանության է արժանացել
